Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով


23:38 , 16 մարտ, 2022

Մայրաքաղաքում մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում  է ձյուն, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում մարտի 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։