ԼԳԲՏ ջոկատ Ուկրաինայում. հրապարակվել են սկանդալային կադրեր (Video)


20:25 , 16 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայում տարածվում են գովազդային հոլովակներ, որտեղ ոչ ավանդական կողմնորոշումներով զինծառայողները կանչում են իրենց հետ ջոկատներում ծառայելու։ Այս մասին տեղեկացնում է «Ntv.ru» լրատվական կայքը։

Սոցցանցերի օգտատերերի, տեղի բնակիչների և ուկրաինացի զինվորականների շրջանում ԼԳԲՏ գումարտակի ստեղծումը հակասական արձագանք է առաջացրել։ Քչերն են համամիտ միասեռականների նման հայրենասիրական արարքի ջատագովների հետ:

Մեծամասնությունը կասկածում է նոր «մարտական ստորաբաժանումների» արդյունավետությանը։ Այնուամենայնից, սոցցանցերում բազմապատկվում են նոր կամավորների գրառումները։

Ակումբի պարող Բոգդան Զոլոտունը նշել է, որ համալրել է տարածքային պաշտպանության շարքերը, նրա մարտական ընկերը 25-ամյա Վլադն է, ով երեք տարվա պայմանագրային ծառայության է անցել Ուկրաինայի զինված ուժերում։