10 անմեղ բան, որոնց հանդեպ վերաբերմունքը հիմնահատակ փոխվել է միայն այն պատճառով, որ նացիստներին դրանք դուր էին գալիս


07:50 , 28 օգոստոս, 2013

Երկրորդ համաշխարհային պատերազմից գրեթե 70 տարի է անցել, սակայն նացիստական կուսակցությունը, նրանց սինվոլները դեռևս վառ պահպանվել են մեր մտքում` որպես իսկական չարի խորհրդանիշներ:
Երբ տեսնում եք նացիստական հագուստով մեկին, միանգամից նրան ասոցացնում ենք չարիքի հետ:  Հետաքրքիր է, որ շատ բաներ, որոնք մենք այսօր կապում ենք նացիստների հետ, մի ժամանակ բոլորովին այլ նշանակություն են ունեցել` նույնիսկ երբեմն զարմանալիորեն անմեղ ու խաղաղ: Այս հոդվածում կներկայացնենք այն 10 բաները, որոնց նշանակությունը փոխվել է Նացիստական Գերմանիայի ազդեցությամբ:

10.Նիցշեի ստեղծագործությունները

 Elisabeth-nietzche
Նացիստական շարժման մասին մտածելիս մեր մտքին կարող են գալ նաև Ֆրիդրիխ Նիցշեի աշխատանքները: Իրականում Նիցշեն ընդունում էր տևտոնական ցեղերի և Նացիստական կուսակցության գերակայությունը: Սակայն ոչ թե Ֆրիդրիխը, այլ նրա քույր Էլիզաբեթ Նիցշեն:

Էլիզաբեթն ամուսնացած էր Բերնարդ Ֆյորստերի հետ և հավատում էր արիականների գերակայությանն ու գերազանցությանը: Եղբոր` Ֆրիդրիխի հոգեկան խանգարումից հետո նա հոգ էր տանում ոչ միայն եղբոր մասին, այլև «կառավարում» էր նրա գրվածքները` դրանք ծառայեցնելով նացիզմին: Էլիզաբեթը` որպես արիական ռասիստի կին, աջակցում էր նացիստական շարժմանը: Իսկ եղբոր ստեղծագործությունները մշակվում էին, փոփոխվում ըստ անհրաժեշտության ու իր` Էլիզաբեթի տեսակետները ներկայացվում: Երբ Էլիզաբեթը մահանում է 1935թ.-ին, նրա թաղմանը ներկա են լինում նաև Հիտլերն ու Նացիստական կուսակցության այլ կարևոր դեմքեր:

9.Վագների երաժշտությունը

Richard-Wagner
Դժվար է ասել` արդյո՞ք Ռիխարդ Վագները կսատարեր Նացիստական շարժումը, թե ոչ, քանի որ նա մահացել է 1883թ.-ին: Սակայն հայտնի է, որ Հիտլերը Վագների երաժշտության հավատարիմ երկրպագուն էր դեռ վաղ տարիքից: Հիտլերի կառավարման ընթացքում Վագների երաժշտությունը մեծ հռչակ ուներ, և նույնիսկ որոշ առումներով նացիզմը խորհրդանշող երաժշտություն էր: Վագների երաժշտությունն այնքան շատ էր ասոցացվում Հիտլերի ու նացիզմի հետ, որ մինչ այսօր Իսրայելում Վագներ կատարելը վիճելի ու հակասական է:

8.Գերմանական զինվորական շարային քայլք

north-korea-goosestep

Ուղղած ծնկներով զինվորական շարային քայլի այս տեսակը մշակվել է 18-րդ դարի Պրուսիայի ռազմական առաջնորդ Լեոպոլդ Առաջինի կողմից: Զինվորական քայլքի այս ոճը միայն տվյալ տարածաշրջանում ապրող եվրոպացիների ու գերմանացիների մոտ չէր, որ առկա էր: 19-րդ դարում բրիտանական ռազմական ուժերը նույնպես օգտագործում են այս քայլքի փոքր ինչ տարբերվող տեսակը զինվորական շքերթների ժամանակ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միասնական կատարված գործողությունները խմբի մոտ խթանում են անձնվիրության ու հավատարմության զգացումը: Այսպիսի խմբային զինվորական շարային քայլը խթանում է խմբային ընդհանուր իդեալները անհատականից, սեփականից կարևորելու զգացումը: Ամեն դեպքում, զինվորական շարային քայլքի այս տարբերակն այսօր միանգամից մարդկանց մոտ ասոցացվում է նացիզմի հետ:

7.«Արիական» բառը

aryan-symbol

Այսօր «արիական» բառը ասոցացվում է սպիտակամորթների գերազանցության ու գերիշխանության հետ: Իսկ բառն իրականում ծագում է սանսկրիտի Հնդկական ենթացամաքի բնորոշումից: Սանսկրիտից թարգմանաբար այն նշանակում է «ազնիվ», «քաղաքակիրթ»: Իսկ ենթացամաքը անտիկ ժամանակներում կոչվել է Արիավարտա:
Այսօր քչերն են այս բառն ասոցացնում վերը նշված իմաստի հետ: Սպիտակամորթ ռասիստներն ու նացիստներն այն օգտագործել են որպես «արյան կրոն», որտեղ իրենց երակներում հոսող արյունը համարվում է ամենամաքուրն ու սպիտակամորթներին դարձնում գերակա` մաշկի այլ գույն ունեցողների նկատմամբ:

6.Հոլոքոստ

holocaust-cloak

Այսօր հոլոքոստը միայն մեկ իմաստ ունի մարդկանց համար: Հլոքոստը այն տերմինն է կամ բառը, որով նկարագրվում է նացիստների կողմից կազմակերպված հրեաների բնաջնջումը: Այնուամենայնիվ, հին հունարենում հոլոքոստ թարգմանաբար նշանակում է «ամբողջությամբ այրվել կրակի մեջ»: Սովորաբար, որպես պատիժ կամ որպես զոհ, կրակով այրելու ժամանակ մարդկանց հագցնում էին հոլոքոստի թիկնոց-վերարկուներ (տեսեք նկարում պատկերված փայտե քանդակին հագցրած օրինակը):

5.Գերմանիայի ազգային հիմնի տներից մեկը

deutschland-uber-alles

Գերմանիայի ազգային հիմնի առաջին տունը, որը նաև անվանում են «uber alles» (ամեն ինչի մասին), հենց այն տունն էր, որը երգում էին Նացիստական Գերմանիայում Հիտլերի իշխանության տարիներին: Իսկ որպեսզի այլևս չասոցացվեն նացիստականության հետ, ժամանակակից Գերմանիան ազգային հիմնը սկսում է միանգամից երրորդ տնից (երկրորդ տունը կանանց ու գինու մասին է հիշատակում և դրանով սկսել ազգային հիմնը առնվազն տարօրինակ կլիներ): Հետաքրքիր է նաև, որ «uber alles»-ը երգելը նույնիսկ մինչ այսօր անօրինական է համարվում Գերմանիայում:

4.Վարդագույն եռանկյունիներ

pink-triangle

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը վարդագույն եռանկյունիները ոչ մի հատուկ նշանակություն չունեին, սակայն Նացիստական Գերմանիայում վարդագույն եռանկյունիներն օգտագործվում էին միասեռականներին (հիմնականում տղամարդկանց) նացիստական ճամբարներում տարբերակելու համար: Նշվող թվերը տարբեր են, սակայն հավանաբար մոտ 50.000 տղամարդիկ են տարվել ճամբար միասեռական լինելու պատճառով: Այս տղամարդկանց վրա փորձարկումներ էին անում և հաճախակի նաև ամորձատոււմ:
1970-ականների սկզբին վարդագույն եռանկյունին դարձավ  միասեռականների հետապնդման, ինչպես նաև նրանց հպարտության ու արժանապատվության նշանը: Իսկ 1980-ականներին այս սինվոլը նաև ընդունվել է ՁԻԱՀ-ի ակտիվիստների կողմից: Այսօր վարդագույն եռանկյունին միասեռականության ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սիմվոլն է, և հավանաբար այն այսօր ոչինչ չէր նշանակի, եթե այն ժամանակին չօգտագործվեր նացիստների կողմից:

3.Ադոլֆ անունը

people-being-named-adolph

Ադոլֆ անունը բավականին հաճախ հանդիպող անուն էր 19-րդ դարի վերջին  ու 20-րդ դարի սկզբին: Անունը հին գերմաներենի «adal» կամ «athal» (ազնիվ, վեհ) և «wulf» (գայլ) բառերից է փոխառված: Անունը շատ մոտ է Ռուդոլֆ անունին, որը թարգմանաբար նշանակում է «գայլի համբավը, հռչակը»: Հետագայում, սակայն, քանի որ այս անունն էր կրում նաև Հիտլերը, մարդիկ խուսափում էին երեխաներին անվանակոչել Ադոլֆ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս անունով ընդամենը 20 երեխայի են անվանակոչել Մեծ Բրիտանիայում:

2.Խոզանակաձև կարճ բեղեր

laurel-and-hardy-toothbrush-mustache

Հիտլերի կրած կարճ խոզանակաձև բեղերն այնքան խորն են ասոցացված նացիզմի հետ, որ դժվար է պատկերացնել, թե այն կարող էր այլ նշանակություն ունենալ կամ էլ ծագում: Այնուամենայնիվ, բեղերի այս ոճը առաջին անգամ տարածվել է ամերիկյան ու բրիտանական նավաստիների շրջանում 19-րդ դարի վերջին  ու 20-րդ դարի սկզբին:
Պետք է նշել, որ դեռևս երիտասարդ տարիքում Հիտլերն ավելի խիտ ու երկար բեղեր է ունեցել և միայն հետագայում է փոխել իր ոճը: Միգուցե հետևելով ժամանակի «նորաձևությանը»: Սակայն Ալեքսանդր Մորտիզ Ֆրեյը, ով գաղտնի ծառայել է Հիտլերի հետ, նշել է, թե Հիտլերից պահանջել են, որ նա սափրի իր լայն թավ բեղերը: Պատճառն, ինչպես նշվում է, այն էր, որ այդպես գազային դիմակը կկարողանար ավելի հեշտությամբ կրել: Այնուամենայնիվ, ինչն էլ լինի պատճառը, այսօր բեղերի հարդարման այս անմեղ ոճը միանգամայն ասոցացվում է Հիտլերի հետ, և ոչ ոք այս պատճառով բեղերն այդպես չի հարդարում:

1.Սվաստիկա

various-swastikas

Սվաստիկա նշանը բառացիորեն 1000-ավոր տարիների պատմություն ունի, և անունը սերում է հին սանսկրիտից, որը թարգմանաբար նշանակում է «լավ լինել»: Մինչև նացիստների օգտագործելը այս սիմվոլը դրական իմաստ է արտահայտել: Նշանը արևելյան ծագում ունի և որպես սիմվոլ օգտագործվել է նաև հոկեյի սպորտային թիմերի կողմից, ֆիննական օդուժի կողմից մինչև 1945թ.-ը և նույնիսկ Նյու Յորքում հրեական խոհանոցի խանութներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սակայն այս սիմվոլը հակասության առիթ դարձավ: Արևելքում այն դեռևս օգտագործվում է, իսկ արևմուտքում այն ասոցացվում է նացիզմի հետ, որի հետևանքով մարդիկ խուսափում են նշանից: