Ռուս-ադրբեջանական հարաբերություններն են լարվելու, քանի որ Մոսկվան մեր հաշվին էլ առաջարկելու բան չի ունենա Բաքվին


15:53 , 14 մարտ, 2022
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին, որպեսզի կազմակերպվի Ադրբեջանի հետ բանակցությունները: Սա է պատճառը, որ ռուսական ագենտուրան պանիկա է տարածում Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին: Սա է նաև գազի խողովակի պայթեցման պատճառը:
Եթե մինչ օրս բանակցությունները ՀՀ-ՌԴ-ԱՀ ֆորմատով էին, ապա սրանից հետո Մոսկվան դուրս ա թռնում պրոցեսից: Հետևաբար ռուս-ադրբեջանական հարաբերություններն են լարվելու, քանի որ Մոսկվան մեր հաշվին էլ առաջարկելու բան չի ունենա Բաքվին: Սա չի նշանակում, որ սադրանքները բացառված են, բայց դրանց դաշտն էականորեն փոքրանում է: