Ապատեղեկատվություն է. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ՌԴ-ի կողմից Պեկինից ռազմական օգնություն խնդրելու մասին


14:29 , 14 մարտ, 2022

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը:

«Ամերիկյան կողմի տարածած համապատասխան հաղորդագրությունները կեղծ տեղեկատվություն են»,- ասել է դիվանագետը։

Լրատվամիջոցները նախօրեին հաղորդել էին, որ Ռուսաստանը ռազմական և տնտեսական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: