44-օրյա պատերազմում զոհված Արեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան (Video)


22:46 , 12 մարտ, 2022
Հովհաննիսյան Արենը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 12-ին։ Մարտակերտում էր ծառայում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, տանգապով դիրքեր բարձրանալու ժամանակ աթս-ն թիրախավորում է Արենենց մեքենան։ Հարվածի ժամանակ նա իր մարմնով կենդանի վահան է դառնում իր 5 ընկերների համար։ Պայթյունից զոհվում է միայն նա. հարվածի ալիքից Արենի սիրտը կանգ էր առել... 5 ընկերներից ոչ ոք չէր տուժել...
Արենն այս պատերազմի առաջին զոհերից էր։ Նրա անունը զոհվածների ցուցակում հայտնվեց սեպտեմբերի 28-ին։ 
Այսօր Արենի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։ Երկնային ծնունդդ շնորհավոր, Արեն ջան, երկնային ծնունդդ շնորհավոր, լուսավոր տղա...