Գերճշգրիտ զենքի հարվածից շարքից դուրս են եկել Վասիլկովի ռազմական օդանավակայանը և Բրովարիում Ուկրաինայի ԶՈՒ ռադիո-էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը. ՌԴ ՊՆ


14:23 , 12 մարտ, 2022

Tert.am-ը գրում է․

Վասիլկովի ռազմական օդանավակայանը և Բրովարիում Ուկրաինայի զինված ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը հարվածի հետևանքով շարքից դուրս են եկել։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 12-ի առավոտյան հեռահար գերճշգրիտ զենքի հարվածից Վասիլկովի ռազմական օդանավակայանը և Բրովարիում Ուկրաինայի զինված ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը հարվածի հետևանքով շարքից դուրս են եկել», - ասել է Կոնաշենկովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: