10:55 , 12 մարտ, 2022Tert.am-ը գրում է․
Մարտի 11-ի երեկոյից ծանր հրետանուց գնդակոծվող Նիկոլաև քաղաքում համառ մարտեր են ընթանում ռուսական զորքերի հետ։ Մարտի 12-ի առավոտյան, գիշերային պայթյունների տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը։
«Այժմ Նիկոլաևում համառ մարտեր են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: