20:26 , 11 մարտ, 2022Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է ունեցել գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը։
Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ։
Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանը մահացել էր երեկ՝ երկարատև և ծանր հիվանդությունից։



