Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 421 842 է, մահվան դեպքերինը՝ 10 202


11:29 , 11 մարտ, 2022

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 842-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8568 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք 3 դեպք: Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1634 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 202-ի:
 
Մեկ օրում առողջացածների թիվ 350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 407 933, փաստացի բուժվողներինը՝ 3707: Մեկ օրում արվել է 2759 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 930 081 թեստավորում: