Twitter-ը կսահմանափակի բելառուսական պետական ԶԼՄ-ների հաղորդագրությունների տարածումը
10:13 , 11 մարտ, 2022
Twitter սոցցանցը կսահմանափակի բելառուսական մի շարք պատական լրատվամիջոցների, այդ թվում՝ ԲելՏԱ գործակալության, ինչպես նաև դրանց ղեկավարների հաղորդագրությունների տարածումը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ ընկերության մասնագիտական էթիկայի հարցով բաժնի ղեկավար Յոել Ռոթին հղումով։
Ռոթի խոսքով՝ տվյալ լրատվամիջոցները ներգրավված են «տեղեկատվական պատերազմի մեջ և օգտագործում են իրենց ղեկավարության ներքո գտնվող զանգվածային լրատվամիջոցներն ու այլ ռեսուրսները բարենպաստ պատումներ տարածելու համար»։
Սահմանափակումները կտարածվեն բելառուսական 15 լրատվամիջոցի վրա։ Բացի այդ, Twitter-ը նաև հատուկ պիտակավորում կկիրառի բելառուսական պետական լրատվամիջոցի հաղորդագրությունների համար։