Թուրքիայի նախագահ Էրդողանը Ջո Բայդենին ասել է, որ Անկարայի համար կարևոր է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։


00:14 , 11 մարտ, 2022

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ջո Բայդենին ասել է, որ Անկարայի համար կարևոր է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական լուծման հասնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ կարողանա բանակցել երկու կողմերի հետ և միջնորդ լինել այդ դեպքում լուծում գտնելու հարցում», - ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։