Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում, Մարիուպոլում ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա․ Սերգեյ Լավրով


16:02 , 10 մարտ, 2022

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Մարիուպոլի ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա։ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականնելն այնտեղից հանել էին անձնակազմն ու ծննդկաններին։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի և Թուրքիայի պաշտոնակիցների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ 3 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մեր պատվիրակությունը տեղեկացրել է, որ այդ ծննդատունը վաղուց գրավված էր եղել «Ազով» գումարտակի և այլ ծայրահեղականների կողմից, որոնք հեռացրել էին ծննդականներին, բուժքույրերին ու ամբողջ անձնակազմը։ Այդ տվյալները ներկայացվել էին 3 օր առաջ, այնպես որ, ինքներդ եզրակացրեք, թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: