Ահաբեկչություն՝ Իտալիայում Բելառուսի դեսպանատան մոտ


23:03 , 9 մարտ, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Իտալիայում Բելոռուսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելոռուսի ԱԳՆ-ն։

Հրապարակված տեսանյութում պատկերված է պայթյունի պահը։

Նշվում է, որ անհայտ անձինք՝ դիմակավորված, մոտեցել են դեսպանատան շենքի մոտ ու պայթուցիկ նյութեր նետել դեսպանատան տարածք, ապա դիմել փախուստի։

Պայթյունը տեղի է ունեցել գազատար խողովակի մոտ։

Երկրորդ առարկան չի պայթել։ Ավելի ուշ պարզվել է, որ այն եղել է ինքնաշեն պայթուցիկ։

Վնասվել են շենքի ապակիները, գույքը։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, նախնական տվյալներով, տեղի ունեցած որակել են որպես ահաբեկչություն