Հնարավոր է քննարկել՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը. Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Զելենսկի-Պուտին հանդիպման կազմակերպման համար


21:07 , 9 մարտ, 2022

Tert.am-ը գրում է.

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կազմակերպելու համար Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական հեռուստահաղորդման ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

«Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Մեր նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա:

Նա հավելել է, որ հանդիպումը հնարավոր է միայն «ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: