20 հազար ռուբլի McDonald՛s-ում ճաշի համար. ռուսները սկսել են McDonald՛s-ից սնունդ վաճառել ինտերնետում


18:16 , 9 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսական առցանց աճուրդներում սկսվել է McDonald՛s-ի սննդամթերքի վաճառքը:

Ռուսներն այսպիսի որոշում կայացրին այն բանից հետո, երբ McDonald՛s-ը հայտարարեց իր ռեստորանները ժամանակավորապես փակելու մասին։

McDonald՛s-ի սննդի գները առցանց գովազդում մի քանի անգամ ավելի բարձր են, քան հենց ձեռնարկություններում: Այսպիսով, նրանք առաջարկում են բուրգեր գնել մի քանի հազար ռուբլով, իսկ լանչերի գները հասնում են 20 հազար ռուբլու և ավելի

Հիշեցնենք, որ McDonald՛s-ի ղեկավարությունը նախօրեին հայտարարել էր Ռուսաստանում իր 850 ռեստորանները ժամանակավորապես փակելու որոշման մասին։