15:38 , 9 մարտ, 2022Tert.am-ը գրում է․
Եվրամիության կողմից ռուսական նավթի մատակարարման վրա էմբարգոյի սահմանումը հավասարազոր կլինի «հարակիրիի»: Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը France-2 հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սեփական հարակիրիով Ռուսաստանին վնասելու փորձը վատ միջոց է: Կարծես այսօր մենք դրան ենք ձգտում»,- ասել է Լը Պենը՝ մեկնաբանելով Եվրամիությունում հնչած առաջարկները՝ ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: