ՌԴ-ն կորցրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռազմական տեխնիկայի 8-10%-ը. CNN


12:55 , 9 մարտ, 2022
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռուսական ռազմական ակտիվների 8%-ից 10%-ն այժմ ոչնչացված է կամ անգործունակ: Ինչպես նշում է CNN-ը, նման տեղեկություն է հայտնել հետախուզական թարմ տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյան:

Կորցրած տեխնիկան ներառում է տանկեր, ինքնաթիռներ, հրետանի և այլ ռազմական միջոցներ: ԱՄՆ-ի գնահատմամբ, Ուկրաինան կորցրել է իր ռազմական ակտիվների նույնքան տոկոսը, ասել է պաշտոնյան: