Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային. Բայդեն


21:41 , 8 մարտ, 2022

Hraparak.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը նշել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։

Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին: Տեսանյութը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը» յութուբյան ալիքը։ «Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային»,- ասել է Բայդենը։

Նա նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայի ժողովուրդն իր խիզախությամբ ոգեշնչել է ողջ աշխարհին։

«Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։