Կուզեի առանձնահատուկ շնորհավորել հերոս տղերքի լույս աշխարհ բերող մայրերին, նրանց քույրերին, նրանց սիրող կանանց, նրանց սիրո պտուղ դուստրերին


14:26 , 8 մարտ, 2022
Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Եվ կուզեի առանձնահատուկ բարեմաղթանքներ հղել զոհված տղերքի մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին։ Դուք հերոս տղերքի լույս աշխարհ բերող մայրեր եք, նրանց քույրերը, նրանց սիրող կանայք, նրանց սիրո պտուղ դուստրերը։
Գիտեմ, որ շատերի համար մինչ օրս ծանր է, ու ոչ տոնի տրամադրություն ունեն, ոչ էլ, բայց սա ևս մեկ առիթ է ասելու, որ դուք պետք է ամուր լինեք, դուք պետք է առողջ ու գեղեցիկ լինեք։ Դուք այլևս միայն ձեզ համար չեք ապրում։ Դուք ապրեցնում եք տղերքի հիշատակը։ Ու իրենք հաստատ չէին ցանկանա ձեզ կոտրված ու թևաթափ եղած տեսնել։ Ապրեք, որ ապրեցնեք։
Ձեր գեղեցիկ տոնը շնորհավոր հերոսածին մայրեր, հերոս տղերքի քույրեր, կանայք ու հերոս հոր դուստրեր։