Ինձագին կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ


17:12 , 8 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է․

Ինտերի» ղեկավարությունը նոր աշխատանքային պայմանագիր է համաձայնեցրել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։

Այս մասին հայտնում է իտալական Gazzetta-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ինձագիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Գործարքը նախատեսվում է ավարտել մոտ ապագայում։

Հավելենք, որ «Ինտերն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր երեկոյան։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «ներաձուրիները» կխաղան «Լիվերպուլի» հետ։