Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն պնդում է, որ ՌԴ-ն ունի ավելի քան 12 000 զոհ


13:24 , 8 մարտ, 2022
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու շաբաթից էլ քիչ  ժամանակահատվածում Ռուսաստանը կորցրել է ավելի քան 12 000 զինվոր։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին են վկայում երեքշաբթի՝ մարտի 8-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները։

Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ ռուսական կողմն ունի 498 զոհ:

Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանը կորցրել է 48 ինքնաթիռ, 80 ուղղաթիռ, 303 տանկ, 1036 զրահամեքենա, 120 հրետանային համակարգ, 27 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 56 ռեակտիվ համակարգ,  60 ավտոցիստերն, 474 միավոր ավտոտեխնիկա, 3 նավ/ մոտորանավակ, 7 ԱԹՍ: