ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ինչ թիրախներ են ոչնչացրել Ուկրաինայի տարածքում


12:28 , 8 մարտ, 2022
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ և գրոհային ինքնաթիռները Ուկրաինայի տարածքում ոչնչացրել են 158 ռազմական օբյեկտ։
Մարտի 7-ին մեծ հեռահարության ճշգրիտ զենքով շարքից դուրս է բերվել ուկրաինական ռազմաօդային ուժերին պատկանող Ժիտոմիրի շրջանի Օզեռնոյեի օդանավակայանը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչն օդում խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ՄիԳ-29 և մեկ Սու-27։
Շարքից դուրս են բերվել նաև С-300 զենիթահրթիռային համակարգի ուկրաինական 2 դիվիզիոն, 3 ինքնագնաց կրակի «Бук М-1» համակարգ, 4 հրամանատարական կետ, 2 ռադիոլոկացիոն կայան, 9 զինամթերքի պահեստ և զինամթերքի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 կետ։