11:55 , 8 մարտ, 2022Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ, ասվում է Castellum.ai պատժամիջոցների հետևման տվյալների բազայից։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ մոտ 2800 նոր սահմանափակում է մտցվել։ Ամենաշատը պատժամիջոցներ է սահմանել Շվեյցարիան։
Ներկայում սահմանված պատժամիջոցների թվով առաջատարներն են Ռուսաստանը՝ 5500, Իրանը՝ 3600, Սիրիան՝ 2600, Հյուսիսային Կորեան՝ 2100, Վենեսուելան՝ 700:
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մեծ մասն անձնական սահմանափակումներ են (2400)։ Եվս 343 սահմանափակում է մտցվել կազմակերպությունների նկատմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: