«Կան փոքր դրական տեղաշարժեր ». մանրամասներ` ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից


22:32 , 7 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Բելառուսի տարածքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվել են, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Կան փոքր դրական տեղաշարժեր հումանիտար միջանցքների լոգիստիկայի բարելավման հարցում… Շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ՝ հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ», - գրել է Պոդոլյակը Twitter-ում: