Ռեալը հաղթում է, երբ թիմում կան ֆրանսիացիներ․ Կարամբե


21:13 , 7 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

Քրիստիան Կարամբեն համոզված է, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Ես միշտ ասել եմ, որ «Ռեալը» հաղթում է, երբ թիմը ունի ֆրանսիացիներ։

Հուսով եմ, որ Մբապեն կլինի նրանց հաջորդ ձեռքբերումը, եթե դեռ չի դարձել:

Նա շատ խելացի տղա է, և եթե ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, ապա նա գնում է այլ թիմ, ուրեմն բացի «Ռեալից» այլ թիմ չկա»,- մեջբերում է մադրիդյան ակումբի նախկին կիսապաշտպանին Marca-ն։