Դուբլինում բեռնատարը բախվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասներին (Video)


20:31 , 7 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բեռնատարը բախվել է ՌԴ դեսպանատան դարպասներին, մեկ մարդ ձերբակալվել է, հայտնում է RTE-ն։

«Տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մեծ բեռնատարը բախվել է Դուբլինում Ռուսաստանի դեսպանատան դարպասներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոչ ոք չի տուժել, նշում է RTE-ն։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հավելում է հեռուստառադիոընկերությունը: