Մի քանի երկրներ դեմ են արտահայտվել, որ Ուկրաինային տրվի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ


19:22 , 7 մարտ, 2022

Tert.am-ը գրում է.

Եվրոպական միության մի քանի երկրներ դեմ են արտահայտվել, որ այս շաբաթ Ուկրաինային տրվի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հաղորդում է Bloomberg-ը:

Գերմանիան, Նիդեռլանդները և մյուսները ցանկանում են, որ ԵՄ գործադիր մարմինը նախքան քաղաքական որոշում կայացնելը իր կարծիքը ներկայացնի անդամակցության գործընթացին Ուկրաինայի պատրաստակամության վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներից մեկն ասել է, որ այդ երկրները ցանկանում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական աջակցություն ցուցաբերելու և պատերազմը դադարեցնելու վրա, այլ ոչ թե սկսելու գործընթաց, որը կարող է տևել առնվազն մեկ տասնամյակ: