Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները ցանկացած պահի. Պեսկով


17:48 , 7 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները ցանկացած պահի։ Այս մասին ասել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին տված հարցազրույցում։ 

«Ռուսաստանը ցանկացած պահի կարող է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը կատարի Մոսկվայի պայմանները»,֊ասել է Պեսկովը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է ընդունի Ղրիմը՝ որպես ռուսական տարածք, ինչպես նաև ճանաչի ԼԺՀ֊ի և ԴԺՀ֊ի անկախությունը։