15:39 , 7 մարտ, 2022ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Պաշտոնական Երևանը հաստատել էր՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայի հրավերը ստացել է։
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։