Գերմանիայի Շվերին քաղաքում ավարտվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի(36-4, 21) և 30-ամյա նամբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի(20-6, 15) մենամարտը:
Վարկանիշային մենամարտը, որում բռնցքամարտիկները մրցեցին 12 ռաունդ, ավարտվեց Արթուրի հաղթանակով: Մրցավարները բացահայտ առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին (116:113 // 116:112 // 117:111):
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո Աբրահամը հնարավորություն ստացավ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի(44-3-0, 25) հետ: