Իր կանացիությամբ անկրկնելի Մոնիկա Բելուչին որոշել է ամուսնալուծվել (ֆոտո)


00:58 , 25 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

14 տարվա ամուսնական կյանքից հետո Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը որոշել են ամուսնալուծվել: Այս մասին հայտնում են բրազիլիական Globo և ֆրանսիական Closer պարբերականները: Մոնիկան իր երկու դուստրերի հետ արդեն տեղափոխվել է զույգի` Ռիո դե Ժանեյրոյում գտնվող բնակարանից:

Սկզբում հարևանները նկատել են, որ զույգն անընդհատ վիճում է: Մի քանի շաբաթ առաջ էլ վիճաբանել են նաև օդանավակայանում, որից հետո Մոնիկան իր իրերը դասավորել է մեքենայում և երեխաների հետ հեռացել տնից:

Իհարկե հայտնի զույգի խնդիրները կարող են հարթվել, բայց արևմտյան մամուլը առաջ է քաշում միայն իրավիճակի` ամուսնալուծության ելքով տարբերակը: