Ալիևը Մակրոնին ասել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ


14:11 , 7 մարտ, 2022

Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին և պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։


Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է Minval.az-ը։