12:23 , 7 մարտ, 2022Tert.am-ը գրում է․
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության վերջին խմբի անդամներն այսօր կլքեն Ուկրաինան, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Միջազգային առաքելության բոլոր անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է: Մնացած վերջին խումբը՝ գլխավոր դիտորդը և բարձրագույն ղեկավար կազմը, այժմ լքում են Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ին ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո ԵԱՀԿ-ն որոշել է տարհանել դիտորդներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: