TikTok-ը կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում
09:56 , 7 մարտ, 2022
Սոցիալական մեդիայի TikTok հավելվածը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում՝ կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով։ Այս մասին ասվում է TikTok-ի թվիթերյան գրառման մեջ։
«Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակության տարածումը մեր տեսածառայության համար, մինչ այս կդիտարկենք այս օրենքի հետևանքները: Ներծրագրային հաղորդագրությունների մեր ծառայության վրա սա չի ազդի»,-գրված է հաղորդագրությունում:
Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի գնահատել Ռուսաստանում փոփոխվող հանգամանքները՝ որոշելու, թե երբ ծառայությունը կարող է ամբողջությամբ վերսկսել իր աշխատանքը՝ անվտանգությունը դարձնելով ընկերության առաջնահերթությունը: