Քսենյա Սոբչակը ցուցադրել է հարսանեկան զգեստը


23:56 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ցուցադրել է իր հարսանեկան զգեստը, գրում է Lb.ua-ն: Քսենյայի զգեստը կարել է նրա ընկերուհին՝ ռուս դիզայներ Ուլիանա Սերգեենկոն:

Նշենք, որ Սոբչակն ավելի վաղ հարսանեկան զգեստ էր պատվիրել Վալենտին Յուդաշկինի մոտ, սակայն այդպես էլ չի կրել այն:

Հիշեցնենք, որ Քսենյա Սոբչակն ամուսնացել է այս տարվա փետրվարի մեկին: