Բերձորի մոտակայքում ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել


22:38 , 5 մարտ, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի անհետացման մասին։

Բերձորի մոտակայքում (Լաչին), մարտական մեկ դիրքից մյուսն անցնելու ժամանակ, եղանակի կտրուկ փոփոխության և բքի պատճառով զինծառայողները շեղվել են ճանապարհից ու անհետացել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու հրապարակել անհետ կորած զինծառայողների անունները․ Ֆարիդ Մամեդով և Ֆիրդովսկի Աբդուլաև։

Գերատեսչությունից հայտնել են, որ չնայած անբարենպաստ եղանակին ու տեղանքի դժվարանցանելությանը, որոնողական աշխատանքները շարունակվում են։