Չավի․ Ալվեշի ազդեցությունը Բարսելոնայի վրա անհավանական է


20:54 , 5 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է պաշտպան Դանի Ալվեշի մասին։

«Մենք դեռ չենք խոսել, բայց ինչ վերաբերում է թիմում նրա ունեցած ներդրումին, այդտեղ կասկած չկա։ Դանիի ազդեցությունը թիմի վրա անհավանական է, նա պրոֆեսիոնալիզմ է ներարկում կոլեկտիվին։

Ալվեշից կարելի է օրինակ վերցնել։ Հուսով եմ՝ նա կշարունակի աշխատել մեզ հետ»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։