Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մասին հարցին։
«Իմաստ չկա նրա մասին խոսելու։ Պոլը խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», ու ես չգիտեմ, թե նա ինչ է պատրաստվում անել մյուս մրցաշրջանում։
Այո, ճիշտ է, որ ես հիանալի հարաբերություններ եմ ունեցել Պոլի հետ, բայց հիմա նոր պայմանագրերի մասին խոսելու ժամանակը չէ»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։