Ուկրաինայի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայում Լավրովի հետ բանակցելու հնարավորության մասին


16:55 , 5 մարտ, 2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայում հանդիպման հնարավորության մասին, եթե բանակցությունների հեռանկարը բովանդակային լինի: 

Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել էր, որ թուրքական կողմը պատրաստ է Ստամբուլում անկացնել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

«Մենք այսօր Թուրքիայի իմ գործընկերոջ հետ քննակում կունենանք: Գոյություն ունի բանակցային ձևաչափ, կազմվել են պատվիրակություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից, նրանք հանդիպում են Բելառուսի տարածքում: Եթե տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բովանդակային են, և դա կտեղավորվի բանակցային գործընթացի շրջանակում, իհարկե, ես չեմ հրաժարվի»,- ասել է Կուլեբան: