Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ


14:22 , 5 մարտ, 2022

Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Չավուշօղլուն՝ մասնավորապես նշելով. «Հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն: Գնահատեցինք քայլերը, որոնք ձեռնարկում ենք հանուն մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»: