Եվրոպայում գազի բորսայական գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2400 դոլարը


10:12 , 5 մարտ, 2022

Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում ուրբաթ օրն աճել են 27%-ով, իսկ օրվա ընթացքում դրանք թարմացրել են պատմական առավելագույն ցուցանիշը և գերազանցել 2,4 հազար դոլարի նշագիծը հազար խորանարդ մետրի դիմաց, հայտնում է Լոնդոնի ICE Futures բորսան։

Գազի ապրիլյան ֆյուչերսների գինը առքուվաճառքի բացման ժամանակ կազմել է 1803 դոլար։ Կեսօրից հետո գազի գինը հասել է պատմական նոր առավելագույնին՝ 2411 դոլար 1000 խմ-ի դիմաց։