Ուկրաինայում արդեն երեք բարձրաստիճան ռուս զինվորական է մահացել. BBC


23:47 , 4 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Վերջին օրերին Ուկրաինայում ռուսական զորքերը կորցրել են առաջնագիծ մեկնած հրամանատարներին։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով հետախուզության արեւմտյան լրատվամիջոցների աղբյուրներին։

Այսպիսով, նախօրեին դիպուկահարի կրակոցից սպանվել է 41-րդ համակցված բանակի հրամանատարի տեղակալներից Անդրեյ Սուխովեցկին։ Հաղորդվում է նաև դիվիզիայի հրամանատարի և գնդի հրամանատարի մահվան մասին։ Նրանց անունները չեն նշվում։

Աղբյուրները պնդում են, որ պատերազմի ընթացքի վրա լրջորեն ազդել է ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ճնշելու և օդային գերակայություն ձեռք բերելու ռուսական բանակի անկարողությունն առաջին իսկ օրվանից։

Նշվում է, որ ռուսական բանակի օդային գերազանցության բացակայությունը կարող է պայմանավորել հակամարտության ելքը։