22:47 , 24 օգոստոս, 2013
Aravot.am-ը գրում է.
Այսօր Կոմիտասի 5-ի բնակիչները եւ նրանց աջակցող քաղաքացիական խմբերը եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները շարունակեցին իրենց պայքարը Կոմիտասի 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Չհաշտվելով այն հանգամանքի հետ, որ շինհրապարակը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկաններն ու կարմիր բերետավորները թույլ չեն տալիս նրանց խոչընդոտելու ապօրինի շինարարությանը, ի նշան բողոքի նրանք իրականացրեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ փակելով նախ Վաղարշյան, ապա Կոմիտաս փողոցները տարբեր հատվածներում: Սակայն ոստիկանությունը փոխանակ վերացնելու ժողովրդական դժգոհությն պատճառը՝ ապօրինի շինարարությունը, անհամարժեք եւ բռնի գործողությունների դիմեց քաղաքացիների հանդեպ, արդյունքում մարմնական վնասվածքներ պատճառելով բազմաթիվ երիտասարդների, այդ թվում՝ աղջիկների: Ապա ժ 16.00-ի կողմերը ավելի քան 30 երիտասարդ ապօրինաբար բերման ենթարկվեց Արաբկիրի ոստիկանություն: Ընթացքում՝ ոստիկանական մեքենաներում նրանցից շատերը ծեծի ենթարվեցին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ