44-օրյա պատերազմից առաջ զինվորական ծառայությունից ազատվել է տարեկան մոտ 8000 զինակոչիկ․ Հայկ Սարգսյան


16:55 , 4 մարտ, 2022

Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագիծը ներկայացնող Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Հայկ Սարգսյանը նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: