14:11 , 4 մարտ, 2022Tert.am-ը գրում է․
Ուկրաինական Չեռնիգովում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ, հայտնում է Չեռնիգովի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Ըստ բժշկական հաստատությունների թարմացված տեղեկատվության՝ երեկ՝ մարտի 3-ին, Չեռնիգովի տարածքում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ՝ 38 տղամարդ և 9 կին, 18 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: