Մեր երազանքը Բենզեմային վերադարձնելն է․ Լիոնի նախագահ


19:37 , 3 մարտ, 2022

Armsport.am-ը գրում է.

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլաֆը ցանկանում է, որ Կարիմ Բենզեման վերադառնա հարազատ ակումբ։

Սակայն նա կասկածում է, որ մադրիդցիները բաց կթողնեն իրենց լավագույն ռմբարկուին։

«Չեմ կարծում, որ «Ռեալի» նախագահը բաց կթողնի Կարիմին։ Բայց հենց որ մենք հնարավորություն ունենանք նրան հետ բերելու…

Ես չգիտեմ որպես ֆուտբոլիստ կամ որպես մարզիչ… Բայց ամեն դեպքում, դա այդպես է. մեր երազանքը Բենզեմային հետ բերելն է»,- մեջբերում է Օլաֆին Europe 1-ը։