21:29 , 24 օգոստոս, 2013
Aravot.am-ը գրում է.
1853 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ Նյու-Յորք նահանգի Սարատոգա-Սփրիգս քաղաքի Moon’s Lake Lodge ռեստորանի շեֆ-խոհարար Ջորջ Կրամը առաջին անգամ պատրաստեց կարտոֆիլի չիպս: Ռեստորանի մի հաճախորդ հրաժարվեց ուտել Կրամի պատրաստած սովորական տապակած կարտոֆիլը, պնդելով, որ կարտոֆիլի շերտերը չափազանց հաստ են: Կրամը հաճախորդի «ինադու» նույն տապակած կարտոֆիլը պատրաստեց թղթի հաստությաբ կտրած կարտոֆիլից: Հաճախորդը ցնծության մեջ էր: 1860 թվականին Կրամը բացեց սեփական ռեստորանը, որի ճաշացանկում կար «բարակ կտրտած տապակած կարտոֆիլ», իսկ 1890 թվականին Քլիվլենդի մի վաճառական սկսեց հենց փողոցում, տաքացվող խցիկից վաճառել «բարակ կտրտած տապակած կարտոֆիլ»:
Նյութն ամբողջությամբ` այստեղ


