110 ռուբլի.Մոսկվայի բորսայում դոլարը հասել է պատմական առավելագույնի


14:55 , 3 մարտ, 2022

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների ընթացքում բարձրացել է  ավելի քան 110 ռուբլի՝ թարմացնելով պատմական առավելագույնի ռեկորդը: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի բանկը որոշել է մարտի 3-ին չվերսկսել բաժնետոմսերի առևտուրը Մոսկվայի բորսայում, մարտի 4-ին առևտրի մասին որոշում կկայացվի Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից ոչ ուշ: