Google Play-ում արգելափակել են RT-ի և Sputnik-ի հետ կապված հավելվածները Եվրոպայում


13:55 , 2 մարտ, 2022

Google ընկերությունը Եվրոպայի տարածքում Google Play էլեկտրոնային խանութներից հեռացրել է Russia Today (RT) հեռուստաալիքի եւ Sputnik գործակալության հավելվածները: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ընկերությունն արգելափակել է RT-ի եւ Sputnik-ի հետ կապված շարժական հավելվածներն իր էլեկտրոնային խանութում այն բանից հետո, երբ ավելի վաղ Google-ը հեռացրեց ռուսաստանյան պետական ԶԼՄ-ներն իրենց նորությունների գործառնություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: